Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ թվում կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, իշխանության յուրացման նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ծրագրեր և գործողություններ:        

2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների վերաբերյալ  նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:

Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝

  • 4-ը՝ պետական դավաճանության, 
  • 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի,
  • 1-ը՝ լրտեսության փորձի, 
  • 1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության, 
  • 5-ը՝ լրտեսության, 
  • 2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, 
  • 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: 

Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

  • 1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության, 
  • 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու,
  • 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, և պետական սահմանում անվտան­գութ­յան ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներոի արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որից՝

  • 97-ը՝ պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատման (որից 56-ը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ), 
  • 83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,
  • 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:

 

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝

  • 28-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանց ապօրինի իրացման, 
  • 12-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության,
  • 4-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

 

Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝ 

  • 23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու, 
  • 3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, 
  • 3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, 
  • 2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու, 
  • 2-ը՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով:

                   

Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որից՝                                                                                        

  • 7-ը՝ կաշառք տալու և/կամ ստանալու,                                                            
  • 19-ը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,                                                                                              
  • 10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու,                                                            
  • 12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,                                          
  • 4-ը՝ փողերի լվացման,                                                                                          
  • 3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով:
     

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննական մարմիններին առերևույթ հանցանքների վերաբերյալ ներկայացված պատշաճ հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով: 

ԱԱԾ

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված