Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԺամանակակից Բելառուսին պակասում է այն կառավարման համակարգը, որը կար խորհրդային ժամանակներում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մինսկի մարզի Վիլեյկայի շրջան պետության ղեկավարի ուղևորության շրջանակներում միջոցառումներից մեկը դարձել է գյուղական վայրերում առևտրի զարգացման հարցերով խորհրդակցությունը, որն անցկացվել է տեղի շրջանային գործադիր կոմիտեի շենքում:
Ինչպես գրում է ԲելՏԱ գործակալությունը, մտնելով դահլիճ և տեսնելով իրադրությունը՝ նախագահը խոստովանել է, որ կարոտախտի ուժեղ զգացում է ապրել:
«Չեմ կարող պարծենալ, որ կոմունիստական կուսակցությունը վճռորոշ դեր է խաղացել իմ կյանքում: Ամեն ինչ էլ եղել է: Բայց պետք է ասեմ՝ գուցե ոչ ժողովրդական հնչի ձեզանից որևէ մեկի, հատկապես մեր երիտասարդության համար, հենց այսօր կառավարման այն համակարգը, որը մի ժամանակ կար ԽՍՀՄ-ում, երկրում պակասում է», - նշել է նա:
«Ուստի՝ խնդիր և կարոտախտ: Իմ պինդ համոզմունքն է, որ մեզ պակասում է կառավարման այն համակարգը։ Ես ամենաշատն եմ դա զգում: Եվ նա, ով ցավում է պետության համար, դա զգում է: Սրանք իմ զգացողություններն են՝ ոչ այսօրվա և ոչ էլ երեկվա», - հավելել է երկրի ղեկավարը:
Լուկաշենկոյի խոսքով՝ շատ երկար աշխատելով որպես նախագահ, ինքը, ինչպես ոչ ոք, զգում է, որ պետության կառավարման նման համակարգը պակասում է:
«Լուրջ կադրային աշխատանքը չի հերիքում: Որքան էլ որ ես փորձում էի կառուցել կառավարման ուղղահայացը և այլն, դա, միևնույն է, փրկություն էր երկրի համար և հիմա էլ կա, բայց կառուցվածքը չի հերիքում», - պարզաբանել է նա: