ՖԻՖԱ-ն աջակցել է Ինֆանտինոյին, աշխարհի առաջնության իրավունքի վաճառքի հարց այլեւս չկա
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ն աջակցել է Ինֆանտինոյին, աշխարհի առաջնության իրավունքի վաճառքի հարց այլեւս չկա
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ռաբատում (Մարոկկո) տեղի ունեցած Գործադիր կոմիտեի նիստից հետո պաշտոնական հայտարարությամբ աջակցություն է հայտնել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյին և հայտարարել, որ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը FIFA Forward Enterprise-ի (FFE) միջոցով մասնավոր ներդրողներին վաճառելու հարց այլևս չկա։
«Ռաբատում տեղի ունեցած հանդիպման արդյունքում՝ ՖԻՖԱ գլխավոր քարտուղարն ու Գործադիր կոմիտեի ներկա անդամները անվերապահ աջակցություն են հայտնել նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ FIFA Forward Enterprise-ի (FFE) առաջարկը։ Վերոնշյալ առաջարկը հետ է կանչվել և այլևս չի քննարկվում։ ՖԻՖԱ-ն չի հանդուրժի իր ամբողջականության նկատմամբ որևէ հարձակում։
Որոշվեց, որ ՖԻՖԱ-ի խորհուրդը և անդամ ասոցիացիաները չպետք է իրենց մեկուսացված զգան գործընթացից, և որ այն պետք է կազմակերպվեր այլ կերպ։ Նշվեց նաև, որ լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսքից հետո սխալներ են տեղի ունեցել»,- նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից։ Նախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտին։