Հայաստանը պատրաստվում է դառնալ ԱՄՆ թվային գաղութը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրհեստական բանականության համար նախատեսված Firebird AI տվյալների կենտրոնն է պատրաստվում գործարկվել Հայաստանի Հրազդան քաղաքում։ Նախագծի առաջին փուլը կներառի 500 միլիոն դոլարի ներդրում, իսկ երկրորդ փուլի ավարտից հետո ընդհանուր ներդրումները կհասնեն մոտավորապես 4 միլիարդ դոլարի։ Նոր տվյալների կենտրոնը կտեղակայվի 200,000 քառակուսի մետր տարածքի վրա և կլինի իր տեսակի մեջ ամենամեծը տարածաշրջանում։ Այդ մասին ԵՄ մշակութային դիվանագիտության ֆորումում հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, գրում է politnavigator.news–ը։ «Ինչպես գիտենք, աշխարհը վերածվում է թվային անվտանգության կամ, ընդհակառակը, անապահովության տարածքի։ Հետևաբար, արհեստական բանականության ոլորտում մեզ անհրաժեշտ է ավելի շատ ենթակառուցվածքներ գրաֆիկական պրոցեսորների արտադրության համար, ինչը ոչ միայն կամրապնդի անվտանգության հնարավորությունները, այլ նաև կնպաստի տարածաշրջանի տնտեսական աճին»,– ասել է նա։
Նախատեսվում է, որ Հայաստանը կստանա Firebird նոր համալիրի հզորությունների մոտավորապես 20%-ը, իսկ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերություններին։ Կենտրոնի տեղակայումը Հայաստանում ամերիկացիներին հնարավորություն է տալիս մուտք գործել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի հսկայական տեղեկատվական ռեսուրսների և տվյալների հոսքեր, ինչը կասկածի տակ է դնում 2022 թվականի ապրիլին ստորագրված տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը։
Տվյալների կենտրոնը էներգիայով ապահովելու համար էլ ԱՄՆ-ը համառորեն առաջարկում է Երևանին կառուցել մինի-ատոմակայան չփորձարկված տեխնոլոգիայով, իսկ եվրոպացի դիվանագետներն ու թուրքական սահմանային իշխանությունները պատրաստվում են հետաքննել «շրջակա միջավայրի վնասը» «Ռոսատոմի» մասնագետների կողմից արդիականացված Մեծամորի ատոմակայանի շահագործումից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am