Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կբախվի լուրջ ճգնաժամի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ապա կբախվի լուրջ տնտեսական սթրես-թեստի,  ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Միխնևիչը, գրում է ren.tv–ն։

«Եթե երկիրը պոտենցիալ դուրս գա միությունից, իսկ վերջինս հրաժարվի տրամադրել ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանին և նրա արտադրողներին հասանելիք բոլոր արտոնությունները, դա կհանգեցնի Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ճգնաժամի», - ասել է նա։

Մասնագետի խոսքով ԵԱՏՄ-ում իրավիճակը, կարծես, հակառակն է այն բանին, ինչ նախկինում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ միության կառուցվածքը կաթվածահարված անվանելով։

Միխնևիչը նշել է, որ Հայաստանը եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուներից մեկն է, ինչի մասին վկայում են երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերը, մյուս անդամ երկրների հետ առևտրի ծավալները և ԵԱՏՄ շուկայում Հայաստանի միջոցով գործող օտարերկրյա պետությունների ակտիվությունը։

Մասնագետը ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը կապված է երկրի Եվրամիության հետ մերձեցման կոնկրետ քաղաքական կուրսի հետ, չնայած ԵՄ անդամակցության հայտ դեռևս չի ներկայացվել։ Ընդ որում ԵԱՏՄ-ից իրական դուրս գալու դեպքում հանրապետությունը կկորցնի իր բոլոր առավելությունները։

Միխնևիչը զգուշացրել է, որ եվրոպական շուկա արագ մուտք գործելու հույս չկա, ինչը թույլ կտա փոխհատուցել մատակարարման ծավալների կորուստը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհնար է դա անվանելով տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարց։ Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել էր, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել։

Հուլիսի 27-ին էլ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։ Զրույցի ընթացքում ՀՀ ղեկավարը կոչ էր արել լուծել Ռուսաստան հայկական արտահանման սահմանափակումների հարցը և նշել էր, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հարցն ավելի կոնկրետանա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստանը պատրաստվում է դառնալ ԱՄՆ թվային գաղութըԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կբախվի լուրջ ճգնաժամի հետ3 նախարարություն կանվանափոխվի․ ինչպե՞ս են կոչվելու գերատեսչությունները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ԱԹՍ-ի բեկորները վնասել են Wildberries-ի լոգիստիկ համալիրը Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել «Արսենալն» ընկերական խաղում զիջեց «Բետիսին» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով անցման համար 3 տոկոսից մինչև 7 տոկոս վճարը. Reuters Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ «Ռուսներից փոխհատուցում, երկարատև և ծանր». Հայերը աջակցում են Փաշինյանի տարեկան Ռուսաստանից 2 միլիարդ դոլար կորզելու ծրագրին «Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Ջուր չի լինելու․ հասցեներ Այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է երկու երրորդով. Ալեքսեյ Օվերչուկ Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց «Ժողովուրդ». Իշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում բժիշկները փրկել են 5-ամյա օտարերկրացի տղայի կյանքը, որին ծնողները հայտնաբերել էին լողավազանում Չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, բայց մենք ասել ենք, որ ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն. Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին «Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ. Կենաց մահու կռիվ ենք տալու» Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»«Փտած ծիրանի դիվանագիտություն». Հայաստանը դարձել է «օգտագործելի» Եվրոպայի համար, և հայկական սփյուռքը շատ դժգոհ է դրանիցԳազ չի լինի մինչեւ վաղը ժամը 18:00-ն Կառավարությունը ազդարարել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը․ պատմության այս օրը (6 օգոստոս)Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»«Հրապարակ». Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ձեր օրոք uպառազինությունն ու ռшզմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խnցվել․ դուք դեռ խոսո՞ւմ եք․ Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ում ևս սպասում են Էդգար Ղազարյանի «ներողությանը» Քարը քարին չեն թողնի. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ
Ամենադիտված