Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳվատեմալայի իշխանությունները Ֆուեգո հրաբխի ինտենսիվ ժայթքման փուլ մտնելու պատճառով ութ համայնքներից տարհանել են 659 մարդու, հայտարարել է Աղետների կանխարգելման ազգային համակարգման գրասենյակի (CONRED) գործադիր քարտուղար Կլաուդին Օգալդեսը։
«Որոշում է կայացվել իրականացնել պիրոկլաստիկ հոսքերից հնարավոր տուժած համայնքների բնակիչների կանխարգելիչ տարհանում։ Մինչ օրս ութ համայնքներից տարհանվել է 659 մարդ, և մենք շարունակում ենք գործընթացը, քանի որ մոտ 10 այլ համայնքների տարհանումը կարող է անհրաժեշտ լինել», – ասել է Օգալդեսը կառավարության կողմից սոցիալական ցանցերում հեռարձակված մամուլի ասուլիսում։
Իշխանությունների տվյալներով՝ Ֆուեգո հրաբուխը մտել է ակտիվ ժայթքման փուլ, որն ուղեկցվում է պիրոկլաստիկ հոսքերով, մոխրի արտանետումներով և հրաբխային գազերով։ Արդյունքում, մի քանի ճանապարհներ փակվել են, վտանգավոր գոտում գտնվող դպրոցներում դասերը չեղարկվել են, իսկ տարհանվածների համար բացվել են ժամանակավոր կացարաններ։