Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ Բեսենթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերսկսելու վերաբերյալ արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի (օգոստոսի 4-ին կամ 5-ին), հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք նեղուցը բացելու և այս հակամարտության մեջ ավելի նորմալ իրավիճակի անցնելու վերաբերյալ», – ասել է նա երեքշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք Իրանը վճար կգանձի անցման համար, Բեսենթը նշել է, որ համաձայնագիրը կապահովի նեղուցում տեղաշարժի ազատությունը։
«Դա կլինի տեղաշարժի ազատություն», – ասել է նա։