Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026

Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարկեշտ իրավագետների մեծ մասը, միանգամայն սպասելիորեն, բուռն արձագանքեց տեղեկությանը, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը. նա կազատվի դասախոսի աշխատանքից:

Շատերն իշխանությունների այդ քայլը բնորոշում են որպես խայտառակություն: Ու դժվար է նրանց հետ չհամաձայնելը: Ի վերջո, խոսքը ԵՊՀ իրավաբանականի իրական լեգենդ, խորհրդանիշ ընկալվող պրոֆեսորի մասին է, որի գիտամանկավարժական ուղին կես դարից ավելի է: Ճանաչված գիտնականի ու հարգված դասախոսի մասին է, որին ցանկացած նորմալ համալսարան կցանկանար տեսնել իր իրավագիտության ֆակուլտետում, պատիվ կհամարեր նման մասնագետ ունենալը:

Ու բոլորին ակնհայտ է, որ Գագիկ Ղազինյանի հանդեպ նման մանրախնդիր քայլ կատարվել է զուտ քաղաքական պատճառներով: Նրա որդին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից է:

Բայց հարցը նույնիսկ զուտ Գագիկ Ղազինյանի անձը չէ: Ավելի ճիշտ, ընդհանրապես անձերի հարցը չէ հիմնականը: Մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական շարժառիթներով մարդուն հեռացնում են դասախոսական աշխատանքից, չեն երկարաձգում պայմանագիրը: Օրինակներ էլի կարելի է բերել՝ հիշելով թեկուզ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ կատարվածը: Անգամ մի ամբողջ ամբիոն լուծարեցին (արտասահմանյան գրականության), քանի որ… ամբիոնի վարիչը ընդդիմադիր հայացքներ ունի: Ու միայն «Մայր բուհը» չէ: Առհասարակ, բուհական համակարգը, հատկապես վերջին՝ ՔՊ իշխանության ժամանակշրջանում, դարձել է գերքաղաքականացված, բուհերում դասախոսելու կամ աշխատելու «ներքին կանոն» է դարձել Փաշինյանի հանդեպ լոյալություն ցուցադրելը, առնվազն չքննադատելը (ինչպես կարելի է նման իշխանությանը քննադատել):

Նկատենք. այս ամենն արվում է մի գործչի կողմից, որը, երբ ընդդիմադիր էր, անդադար խոսում էր բուհերի կուսակցականացվածությունից՝ նկատի ունենալով այն ժամանակվա իշխող կուսակցությանը: Պարզվում է՝ ՔՊ-ն ու Փաշինյանը ոչ թե այդ երևույթից էին դժգոհ, ոչ թե բուն երևույթն էին անընդունելի համարում, այլ այն, որ այդ ամենը իրենք չեն անում:

Հիմա անում են: Բայց բուհերի քաղաքականացումը, իսկ հիմա արդեն՝ գերքաղաքականացումը փակուղի է: Դա ոչ մի տեղ չի տանելու: Ու արդյունք էլ չի տալու: Հանրագումարում մնալու է միայն ամոթը այն բանի համար, որ նման հետամնաց հալածանքներ են եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ «Վեշին պեն մոռացվալ չի, վեշին պեն ներվալ չի». Արեգա Հովսեփյանը Արցախի բարբառով խոսեց Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Ամենադիտված