Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ադրբեջանական կինոյի օր, Գայանա՝ Ազատության օր, Կոստա-Ռիկա՝ Սուրբ Կույսի օր, Բելոռուս՝ Դեսանտայինների օր, Ռուսաստան՝ Օդային դեսանտի օր, Սերբիա՝ Ավիացիայի օր, Ուկրաինա՝ Բոլոր սերունդների զոհված դեսանտայինների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809 – վախճանվել է հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը:

1851 – ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշան:

1862 - թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել  Զեյթունը: Լեռնականներն խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացել են հակահարված տալ թշնամուն: 

1922 – ծնվել է հայկական ծագումով հունգարացի դերասան Գաբրիել Արկալիյան: 

1927 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան Փոլ Գարաբեդյանը:

1939 – ծնվել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

1944 – ծնվել է ծաղրանկարիչ Գուրգեն Գալստյանը:

1945 —ծնվել է  հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:

1987 – ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

1988- Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ:

2001– ամերիկահայերի  System of a Down երգչախումբը թողարկել է իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։

2007- Հայաստանի կառավարությունը որոշել է Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:

2010-Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:

2012-տեղի է ունեցել վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։

2013 – վախճանվել է կինոյի և թատրոնի  դերասան Ազատ Գասպարյանը:

2016- դատարանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար երկու ամսով կալանավորել է Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին:

2017-Գասպարին դարձյալ պառկել է ի պաշտպանություն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամի:

2019- պայթյուն է որոտացել Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով։

2021- 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում ընդդիմության բացակայությամբ 71 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» Ալեն Սիմոնյանին ընտրվել է ՀՀ ԱԺ խոսնակ:

- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

- Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։ Պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։ Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 338-Հերոնեիի մոտ մակեդոնական արքա ֆիլիպ 2-րդը իր 30 հազարանոց բանակով ջախջախել է Աթենք և Բեոտի քաղաքների 30 հազարանոց զորքը: 

մ.թ.ա. 216– Կաննեի ճակատամարտում Կարթագենի զորահրամանատար Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախել են  հռոմեացիներին:

մ.թ.ա.47-Հուլիոս Կեսարը ջախջախելով բոսպորական թագավոր Ֆարնակ 23-րդին սենատին է ուղարկել  «եկա, տեսա, հաղթեցի» հաշվետվական նամակը:

1100- որսի ժամանակ հանելուկային կերպով զոհվել է անգլիական թագավոր Վիլհելմ 2-րդ Շիկահերը:

1589 –վախճանվել է  Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդը:

1610 – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերել է Հուդզոնի ծոցը, համոզված լինելով, որ ինքը Հյուսիսային ուղով մտել է Խաղաղ օվկիանոս։

1776- Կոնտինենտալ կոնգրեսում կայացել է Անկախության հռչակագրի ստորագրման արարողությունը: Այդպիսով դե-յուրե ամրագրվել է նոր երկիր՝ ԱՄՆ-ի առաջացումը: 

1790 - ԱՄՆ-ում անց է կացվել առաջին մարդահամարը:

1799 –վախճանվել է օդապարիկը հայտնագործած Մոնգոլֆյե եղբայրներից կրտսերը Ժակ-Էտյենը:

1802 –հանրաքվեով Նապոլեոնը նշանակվել է Ֆրանսիայի ցմահ կոնսուլ: 

1903 – Մակեդոնիայում ապստամբություն է սկսվել Թուրքիայի դեմ։

1922 – վախճանվել է ամերիկացի գյուտարար  Ալեքսանդր Բելլը:

1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվել է Գերմանիայի ֆյուրեր:

1945– ավարտվել է Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ապագային վերաբերվող  հարցերը: 

1972– Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարել են, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:

1976 – վախճանվել է գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրից Լանգը:

1990 - Իրաքը ներխուժեց Քուվեյթ

1996 –Ռուսաստանում իրականացվել է վերջին մահապատիժը, գնդակահարվել է 11-ամյա Սերգեյ Գոլովկինին սպանողը:

1997–վախճանվել է գերմանացի գրող, մանկագիր Ջեյմս Քրյուսը:

2011-վախճանվել է սովետական և ռուսական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Անդրեյ Կապիցան:

2020- մասնավոր ընկերության կողմից ստեղծված SpaceX Dragon 2 տիեզերանավը առաջին անգամ տիեզերք թռիչելուց հետո հաջողված վայրէջք է կատարել: 

Կ.Խաչիկյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամենադիտված