Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Ուրբաթ օրը Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Նեապոլում շենքերին աննշան վնասներ են հասցվել։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նշել է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են։