Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ադրբեջանական լեզվի և գրերի օր, Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ անկախության օր, Չինաստան՝ Ազգային –ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է հանրահայտ գրող Գուրգեն Մահարին:

1905- Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը (հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը)։ 

1918- Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել  Հայաստանի  խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը  հյուրերի և 46 պատգամավորների մասնակցությամբ:

1921– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը, որը  1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում:

1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:

1933– ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:

1934– Երևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

1938- վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:

1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

1956 – ծնվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

1985- ծնվել է (Իրանում) հայազգի նիդերլանդցի մարտարվեստի վարպետ Գեղարդ Մուսասին:

2003- ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով 42 մահվան դատապարտված անձանց ներում է շնորհվել ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ: 

2008- Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր` «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի  շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:  

- Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի` ՀԱԿ-ի ստեղծման մասին:

2014- սահմանին ադրբեջանցիների հարձակումը հետ մղելու  արդյունքում 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել են:

2017-առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահը, որտեղ  նշում էին հանգուցյալների հիշատակի օրըը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 եզդի , ևս 7-ը վիրավորվել են։ 

2020-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հուլիսյան պատերազմի ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։

2024– վախճանվել է Գոյ թատրոնի հիմնադիր  Մկրտիչ Մկրտչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 - Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և  այն ենթարկել Հռոմի կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն:

մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:

527 - Հուստինիանոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:

1137- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI-ը:

1192 - Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:

1291– Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։

1619 –առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք: 1774– անգլիացի գիտնական  Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։

1780 –Շվեցիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին:

1831- բացվել է Լոնդոնի կամուրջը:

1834 - Բրիտանական կայսրությունում վերացվել է ստրկությունը:

1876 - Կոլորադոն դարձել է ԱՄՆ-ի 38-րդ նահանգը:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական կայսրությանը։

1914 – ծնվել է վրացի խորհրդային գրող և բանաստեղծ Գրիգոլ Աբաշիձեն:

1939- Մոսկվայում բացվել է Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսը , ներկայումս Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն: 

1944– Աննա Ֆրանկն իր օրագրում կատարել է վերջին գրառումը։

1946 –մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, դավաճան գեներալ Անդրեյ Վլասովը:

1946 - Հունգարիայում մտցվել է ֆորինթ դրամական միավորը:

1954 –ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինաստանում:

1960 - Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:

1964- բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:

1976 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:  

1981– ԱՄՆ-ում սկսվել է հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։

2004 - Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ:

2009– վախճանվել է Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:

2020- ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

2021 —վախճանվել է Մուրաբիտուն շարժման առաջնորդ, իսլամի, սուֆիզմի և քաղաքականության մասին գրքերի հեղինակ Աբդուլկադիր աս-Սուֆին (Յան Դալլաս):

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ճակատամարտը Բախմուտի համար:

Կ.Խաչիկյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամենադիտված