Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

cont.ws–ը «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա դառնում է դատարկ տարածք, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո նույնիսկ տարածաշրջանի նրա հարևաններն են դադարել հաշվի առնել նրան, կարծում է քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանը դարձնում է հեշտ որս Հարավային Կովկասում որևէ բանի հավակնող բոլոր քաղաքական ուժերի համար։ Սատանովսկու խոսքով, այդ երկրներն են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Փաշինյանը, որը կամավոր հրաժարվեց Ղարաբաղից, չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ։ Արևելագետը կասկածում է, որ նույնիսկ այնպիսի հարցում, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա կարող է դեմ գնալ հասարակական կարծիքին։

«Ղարաբաղում այլևս հայեր չկան։ Այս առումով Էրդողանը կատարել է այն ամենը, ինչ ուզում էր, և այն ամենը, ինչ խոստացել էր Ադրբեջանին։ Հետևաբար, նա ուշադրություն չի դարձնում այսօրվա Հայաստանին։ Նա հասկանում է, որ ամերիկացիներն ու բրիտանացիները, լավագույն դեպքում, ապագայի համար այն նախատեսել են որպես թուրքական վիլայեթ, ոչ ավելին։ Եվ դա ոչ մեկին չի անհանգստացնում», - ասել է Սատանովսկին։

Փաշինյանը հստակեցրել է, որ ինքը հանձնառու է երկխոսությանն ու համագործակցությանն անգամ թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Այսինքն, դարեր շարունակ տևած հիմնարար տարաձայնությունները չեն խանգարում Հայաստանի վարչապետին համաձայնության գալ Անկարայի և Բաքվի հետ, սակայն, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ապա նա չափազանց սկզբունքային է։ Սատանովսկին մեկնաբանել է դա՝ իրոնիկ համեմատություն անելով Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցման հետ։ «Եթե Հայաստանը ղեկավարող անձը չի հետաքրքրվում Ղարաբաղով, կարծում եք՝ նրան հետաքրքրո՞ւմ է թուրքերի կողմից ավելի քան 100 տարի առաջ կոտորված հայերի ճակատագիրը։ Ինչո՞ւ պետք է նրան հետաքրքրի Հայոց ցեղասպանությունը։ Եվ ինչո՞ւ պետք է նա որևէ բան ասի դրա մասին։ Ում էլ հայերն ընտրեն իրենց երկրի ղեկավար, դա բացառապես հայ ժողովրդի՝ իր ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի հարց է։ Դե, նրանք ընտրել են այս ղեկավարությանը, իսկ նա ընդհանրապես չի հետաքրքրվում դրանով։ Եվ վերջ։ Փաշինյանը պատրաստ է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ինչպե՞ս կարող է դա անել Թուրքիայի հետ։ Իհարկե, չի կարող», - ասել է Սատանովսկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Ամենադիտված