Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:

Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:

Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:

Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց
Ամենադիտված