Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայծառ, լուսավոր տղա էր Դավիթս։ Միշտ գերակտիվ է եղել, բոլորի ուշադրության կենտրոնում, իրադարձությունների կենտրոնում էր Դավիթը։ Մեր երեք տղաներից ավագն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրը՝ տիկին Սոֆին։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է «Ուսում» հանրակրթական դպրոցում, այնուհետև յոթերորդ դասարանում ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցը։ «Շատերը մի քանի տարի պարապում են ընդունվելու համար, իսկ նա շատ հեշտությամբ ընդունվեց այդ դպրոց։ Միայն երեք շաբաթ պարապեց կրկնուսույցի մոտ և փայլուն հանձնեց քննությունները։ Մաթեմատիկան իր տարերքը դարձավ, և հետագայում հաշվարկներն իր կյանքում վճռորոշ դեր ունեցան»։ Դավիթը «Թումո» ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն է եղել։ Մինչ դպրոցն ավարտելը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել է «C# մակարդակ 2» և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները։ «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, ինքն էր գրում համակարգչային ծրագրեր։ Ֆիզմաթն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց ուսանող լինել չի հասցրել:

2019 թվականի հուլիսի 19-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, գերազանցությամբ հանձնել քննությունները՝ ստանալով հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգ: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Իվանյանի տանկային զորամասում: Երբ խոսում ենք բանակի, ծառայության մասին, տիկին Սոֆին նշում է, որ որդու զգացողությունները շատ հակասական էին։ «Դավիթը և՛ կամքով, և՛ ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Նա ներքին կանխազգացում է ունեցել, որ իր ծառայության ժամանակ պատերազմ է լինելու, և ինքը չի վերադառնալու տուն։ Բայց դրա մասին մեզ երբեք չի ասել, այդ զգացողությամբ կիսվել է ուսուցչուհու, մի քանի ընկերների հետ։ Շատ էր շտապում կրթության հարցում, անընդհատ ինչ-որ բան էր սովորում, դպրոցին զուգահեռ ծրագրավորում էր ուսումնասիրում, իր միտքն անընդհատ զբաղված էր։ Վստահ էր, որ այդ երկու տարում շատ մեծ արդյունքների կարող է հասնել ուսման հարցում։ Բայց, չնայած այս բոլոր մտքերին, սիրով է ծառայել, ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առավոտյան յոթ անց 15 կամ 20 զանգահարեց։ Նախորդ օրը հերթապահ էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Մեզ ասաց, որ բավականին լարված է սահմանին, և իրենց հրետանին, հավանաբար, կտեղափոխեն դիրքեր։ Բայց որոշ ժամանակ հետո զանգահարեց և ասաց, որ լուրջ բան չկա, ինչ-որ անիմաստ խոսակցություններ են տարածվել։ Կարծում եմ՝ ցանկացավ մեզ հանգստացնել։ Երբ ամսի 27-ի առավոտյան զանգահարեց ինձ, առաջինը, որ ասաց, սա էր. «Մա՛մ, սկսվել ա, ամեն ինչ լուրջ է»։ Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը սպասել է այդ իրադարձությանը։ Խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Նրան ասաց, որ իրենց տեխնիկաներով տեղափոխում են դիրքեր։ Դավիթը դասակի հրամանատարի տեղակալն էր, հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատարն էր, հաշվարկներ էր անում։ Իրենց տեխնիկան ուղևորվում էր առաջնագծի տարբեր հատվածներ՝ մարտական գործողություններ կատարելու։ Իրենց առաջինը Ջրական են տեղափոխել։ Մի քանի օր այնտեղ են եղել։ Տարբեր ուղղություններով գնալու միջակայքում պարբերաբար վերադարձել են կենտրոնացման շրջան, այնտեղից մեկնել անհրաժեշտ ուղղություններով։ Ջրականից հետո տեղափոխվել են Հադրութ։ Ամուսինս այդ միջանկյալ հատվածներում կարողացել է իր մոտ՝ Արցախ մեկնել, հանդիպել մեր տղային։ Հադրութից տղաները վերադարձել էին կենտրոնացման շրջան, այնուհետև պետք է ուղևորվեին Մարտունի։ Այդ ժամանակ իր տեխնիկան արդեն սարքին վիճակում չի եղել։ Հոկտեմբերի 18-ի գիշերը բոլորին հավաքել և ասել են, որ շատ լավ հաշվարկներ անողներ են պետք, կարևոր գործողություն ունեն կատարելու։ Դավիթը միանգամից արձագանքել է. «Ես լավ հաշվարկներ եմ անում, իմ հաշվարկները տղաներին պետք կլինեն»։ Նա լրիվ ուրիշ տեխնիկայով, այլ անձնակազմի հետ ճանապարհվել է Մարտունի։ Երբ երեկոյան զանգեց մեզ ու ասաց, որ գնում է, չնայած նախորդ օրն իր անունը դեռ չկար կրկին առաջնագիծ մեկնողների ցուցակում, հայրիկը հարցրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ գնում ես, իսկ Դավիթը միայն արձագանքեց. «Պա՛պ, տենց ա պետք»։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասաց՝ որտեղ կարտոֆիլը լավ է աճում։ Հասկացանք, որ խոսքը Մարտունիի մասին է։ Այնտեղ եղած ժամանակ մեզ հետ չի զրուցել, տղաներին փոխանցել է հայրիկի հեռախոսահամարը, որ զանգեն և ասեն՝ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Դավիթն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում։ Նրա մարտական ուղին փաստում է. «Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը մասնակցել է Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններով ընթացող հակահարձակողական մարտերին, ոչնչացրել է հակառակորդի երկու միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հմտորեն ղեկավարելով իրեն ենթակա անձնակազմը՝ հակառակորդին պատճառել է բազմաթիվ կորուստներ, ապա վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրայինների նահանջը»։ Դավիթը մասնակցել է հատուկ գործողության գնդապետ Սերգեյ Շաքարյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի պաշտպանության բանակի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ճանապարհ անցած զինվորականների կողքին է եղել բացառապես մի քանի ժամկետային զինծառայող։ Դավիթն իր մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ ապահովել է գերճշգրիտ հաշվարկները, որոնց շնորհիվ մեծ վնասներ են հասցրել թշնամուն, բայց թշնամին թիրախավորել է նրանց և կասեցրել նրանց ընթացքը։ Բոլորն, ավաղ, անմահացել են։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ համար դա Դավիթի նկատմամբ մեծագույն սերն է, որը չի մարում։ Ես միշտ էի կրկնում, որ պաշտում եմ իրեն։ Նա միշտ մեր ընտանիքի հպարտությունն է եղել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը հետմահու պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն», «Հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգի», «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ջրվեժի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»Սերիա Ա․ «Ֆիորենտինա»-ի ու «Յուվենտուս»-ի խաղն ավարտվել է ոչ-ոքիովԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում է. Աշխատանքի և բարեկեցության նախարարի խորհրդականԸնդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի ՀՀ-ում. Աննա ԳրիգորյանՀնդկաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուսը. կան զnhեր և վիրավnրներՏեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 9)Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԻրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պшտերազմը. ԲաղայիՀոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը. ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարՆորվեգիայի 26-րդ տուրի ժամանակ տրիբունան փլուզվել էԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnրԵրկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինՈւրբանիզմի համաշխարհային օր․ պատմության այս օրը (Նոյեմբերի 8)ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառովՕձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահասԻրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. ԹրամփՎերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. ԱրաղչիՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանԱրարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում
Ամենադիտված