Իտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին
ՍՊՈՐՏՌոբերտո Մանչինին կնշանակվի ֆուտբոլի Իտալիայի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այս մասին ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Ջովանի Մալագո, հաղորդում է La Repubblica-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականը պետք է գլխավորեր Անդրեա Պիռլո։ Սակայն Մալագոն արգելափակել է նրա նշանակումը՝ ռուսական բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով։
Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորել է նաեւ 2018–2023–ին։ Նրա ղեկավարությամբ Իտալիան նվաճեց Եվրո–2020–ի տիտղոսը։