Կոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելիան հայտարարել է, որ պատրաստվում է առնվազն 14 կոլումբիական դեսպանատուն փակել աշխարհում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Որոշումը վերաբերելու է Ալժիրում, Ադրբեջանում, Բարբադոսում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում, Մալայզիայում, Նիկարագուայում, Ռումինիայում, Սենեգալում և Հարավային Աֆրիկայում գործող դեսպանություններին։
Նա նաև հաստատել է, որ կասեցնելու է Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատան բացման գործընթացը, ինչը պլանավորել էր հեռացող նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունը։
Ծախսերը կրճատելու նպատակով նորընտիր նախագահը հայտնել է նաև Ֆրանսիայում ու ՅՈՒՆԵՍԿՈ-ում, ինչպես նաև Իտալիայում ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում (FAO) Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչությունները միավորելու մտադրության մասին։