Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կա մի հին առակ մի մարդու մասին, որը, ջրի մեջ մնալով աղի ջուր է խմում օգնություն կանչելու փոխարեն, մինչև որ հասկացել է, որ այլևս չի կարող անգամ մեկ կում անել։ Այսօր այդ պատմությունը ճշգրիտ նկարագրում է Անդրկովկասյան հանրապետություններից մեկում ստեղծված իրավիճակը։ Կորցնելով իր հիմնական առևտրային գործընկերոջը այդ երկիրը փորձում է իր տնտեսական ծարավը հագեցնել կասկածելի փոխարինիչներով, բայց իրավիճակը օրեցօր միայն վատանում է, գրում է runews24.ru–ն։ 

Հայաստանում լուրջ սոցիալական ցնցում է հասունանում։ Վերջերս գյուղացիները փակել էին Երևան-Երասխ միջազգային մայրուղին պահանջելով, որ կառավարությունը լուծի իրենց բերքի վաճառքի խնդիրը։ Դրա պատճառը Ռոսսելխոզնադզորի կողմից Ռուսաստան մի շարք ապրանքների՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի, ապա նաև կորիզավոր մրգերի ներմուծման արգելքն է։ Ձկնաբույծները, որոնք դեռևս պատասխան չեն ստացել իշխանություններից, միացել են բողոքող գյուղացիներին։ Մարդիկ հավաքվել են Երևանի կառավարության շենքի դիմաց պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Հարցը հրատապ է. ձեռնարկատերերը կուտակել են մոտ 15,000 տոննա ձուկ, որը նրանք այժմ ոչ մի տեղ չունեն տեղափոխելու։ Ֆերմաների պահպանումը պահանջում է հսկայական ռեսուրսներ, իսկ պետությունից փոխհատուցում դեռևս չի ստացվել։ Նախարարների կաբինետը հայտարարել է, որ սպասում է գրավոր հարցումների մերժելով «ժողովրդավարության» ձևաչափով երկխոսությունը, այսինքն մերժում է նույն փողոցային բողոքի ցույցերը, որոնք մի ժամանակ իշխանության բերեցին ներկայիս վարչապետին։

«Հայերը այս տարի մրգերի և այլ գյուղատնտեսական մթերքների բավականին լավ բերք են ստացել։ Սակայն նրանք պարզապես չեն կարող այդքանը ուտել, անկախ նրանից, թե որքան են իրենց սեփական կառավարությունը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անձամբ հորդորում նրանց դա անել։ Եվ նրանք պարզապես չեն կարող այդքան շատ ծաղիկներ հոտոտել», - նշել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրող Ալեքսանդր Գրիշինը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ներկայումս ռուսական շուկան փոխարինելու փորձերը  համոզիչ չեն։ Վերոնշյալ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շտապել էր հայտնել հաջողությունների մասին հայտարարելով, որ հայկական ծաղիկները նվաճում են ԱՄԷ շուկաները։ Սակայն փաստերի ստուգման հարթակները արագորեն են մարեցրել այդ պաշտոնյաի եռանդը։ Պարզվել է, որ Դուբայ արտահանումը կազմել է չնչին մի քանի հարյուր հատ, մինչդեռ Հայաստանից ծաղիկների առաքման ընդհանուր ծավալը այս տարի եղել է գրեթե 50 միլիոն դոլարի, որից Ռուսաստանին բաժին է ընկել 46 միլիոն դոլար։

Ակնառու օրինակ է նաև Դուբայի շուկան նվաճելու մասին քարոզչական տեսանյութը: Համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, ԱՄԷ-ի դարակներում հայկական մրգեր են: Սակայն, ուշադիր օգտատերերը հերքել են կեղծիքը նկատելով, որ փաթեթավորման վրա նշված է, որ ապրանքները ուզբեկական ծագում ունեն: Մինչ որոշ նախարարներ քննարկում են ԱՄՆ մատակարարումները (ինչը աբսուրդ է թվում փչացող ապրանքների լոգիստիկայի տեսանկյունից), մյուսները փորձում են մխիթարել ժողովրդին Բրյուսելից խոստումներով: Մի եվրահանձնակատար նույնիսկ մուրաբայի մի բանկա է պատրաստել հայկական ծիրանից արտահայտելով իր հիացմունքը։

Այնուամենայնիվ, եկեք հաշվարկ անենք. Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտահանման ընդհանուր ծավալը անցյալ տարի գնահատվել է 650 միլիոն դոլար: Նույնիսկ Եվրոպայի կողմից խոստացված 50 միլիոն եվրո փոխհատուցումը հանելուց հետո, բյուջեի և գյուղացիների գրպանների խոռոչը մնում է հսկայական: Այդ խնդիրը չի լուծվի մուրաբայի մեկ բանկայով։

Ընտրություններից առաջ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ իր առաջին այցը կլինի Մոսկվա, որտեղ նա կկարգավորի ամեն ինչ։ Սակայն ուղևորությունը սահմանափակվել էր Ռուսաստանի վարչապետի հետ Ուրալում հանդիպմամբ, որից հետո Հայաստանի վարչապետը մեկնել էր արձակուրդի։ Ընդ որում նրա ենթակաները շարունակում են այնպիսի հրապարակային հայտարարություններ անել, որոնք Ռուսաստանում արդարացիորեն համարվում են անբարյացակամ։ Եվ արդյունքները չեն ուշացել։ Սննդամթերքից բացի, Ռոսակրեդիտացիան կասեցրել է նաև Հայաստանից թեթև արդյունաբերության արտադրանքի փաստաթղթերը։ Պարզվել է, որ այն երկիրը, որը բացահայտորեն աջակցում է Ռուսաստանի թշնամիներին և զբաղվում է հրապարակային վիրավորանքներով, կորցրել է իր հիմնական արտադրանքի շուկան։

Ցանկացած երկրի կյանքում, ինչպես ընտանիքում, գործում է պարզ կանոն. զուգընկերոջ նկատմամբ հարգանքը թուլություն չէ, այլ երկարատև հարաբերությունների հիմք։ Երբ մի կողմը տարիներ շարունակ զբաղվում է նսեմացնող դիտողություններով, հրապարակային վիրավորանքներով և օտարերկրյա, անբարյացակամ ուժերի հետ սիրախաղերով, մյուս կողմը վաղ թե ուշ դադարում է աչք փակել նման գործողությունների վրա։

Ռուսաստանը բազմիցս է հնարավորություն տվել Հայաստանին վերանայել իր հռետորաբանությունը և վերադառնալ պրագմատիկ երկխոսության։ Սակայն փոխարենը, Երևանը հույսը դրել է շքեղ հայտարարությունների, «նոր շուկաների» մասին գեղեցիկ զեկույցների և նույն օրը հերքվող տեսանյութերի վրա: Արդյունքը կանխատեսելի է. ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ Պարսից ծոցի հարուստ երկրները պատրաստ չեն փոխարինել Ռուսաստանի կողմից տրամադրված գնումների ծավալը։

Գլխավոր դասը պարզ է և դաժան: Բարեկամությունը ստուգվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով: Տնտեսությունը չի հանդուրժում դատարկ խոստումներ: Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է անպատիժ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր է խմում, ապա վաղ թե ուշ այդ ջրհորը կչորանա նրանց համար, ովքեր չեն գնահատում ջուրը։

Հայ ֆերմերները, ձկնաբուծույծները և ծաղկավաճառները այժմ քաղում են այն քաղաքականության պտուղները, որը նրանք իրենք չեն ընտրել։ Սակայն այդ քաղաքականությունն իրականացնողի օգտին քվեարկելը նույնպես ընտրություն է։ Եվ, ինչպես փորձն է ցույց տալիս, դրա համար վճարում են բոլորը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասին
Ամենադիտված