Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ... Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է...

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների
Ամենադիտված