ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվեծներ է հասցրել Իրանին։ Դրանք տևել են ավելի քան երկու ժամ: Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում:
«Ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական հրամանատարական կենտրոններին, անօդաչու սարքերի պահեստներին, կապի ցանցերին, առափնյա հսկողության կետերին և ծովային օբյեկտներին՝ հետագայում նվազեցնելու համար այն սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի համար»,- ասված է կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ: