Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆաթվը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 96 դոլարի գնանիշը։ Համաձայն միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար թանկացել է 2,21 տոկոսով եւ կազմել 96,15 դոլար։ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելը թանկացել է 1,74 տոկոսով եւ կազմել 88,34 դոլար։ Գնաճի պատճառը աշխարհաքաղաքական լարվածության աճն է Մերձավոր Արեւելքում, անհանգստությունը, որ կարող են խափանումներ լինել մատակարարումների հետ կապված։ Նաեւ կա սպասում, որ շուկայում առկա նավթի ընդհանուր քանակը կսկսի նվազել։