Երկրաշարժ՝ Վրաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 21-ի գիշերը, Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երկրի դիտարկման մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 00:34-ին՝ Նինոծմինդա քաղաքից 10 կիլոմետր արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ:
Ավելի վաղ՝ ժամը 20:40-ին, Ախալգորի քաղաքից 23 կիլոմետր հյուսիս գրանցվել էր երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ։