Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի կողմից 2026 թվականի մայիսին Հայաստանից գյուղատնտեսական ներմուծման վրա սահմանափակումներ մտցնելուց հետո, Երևանը սկսել է ակտիվորեն փնտրել արտահանման նոր շուկաներ։ Այս իրավիճակում հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ–ի միջև աճող քաղաքական ինտեգրացիան, Երևանի իշխանությունների համար եվրոպական շուկան է թվում ամենագրավիչ տարբերակը։ Ե՞րբ են սկսվել Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունները, ի՞նչ ապրանքներ է Երևանը արտահանում Եվրոպա, փորձել է պարզել tasnimnews.ir–ը։

Հայաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունները փաստացի սկսվել են 2003 թվականին այդ երկրի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելուց հետո։ Մինչև 2009 թվականը Եվրամիության հետ առևտուրը նոր առևտրային կապերի ձևավորման շնորհիվ վերելքի է ապրել։ Արդյունքում, Եվրոպան՝ 598 միլիոն դոլար առևտրի ծավալով, կազմել է Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի մեկ երրորդը։ Սակայն 2009-2013 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել այդ միտմանը, առևտուրը 45%-ով կտրուկ անկում է ապրել հասնելով միջինում 328 միլիոն դոլարի։

2013 թվականին Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար, սակայն, ի վերջո, Երևանը փոխել է իր դիրքորոշումը և 2015 թվականին միացել է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։

2015-ից 2017 թվականներին Հայաստանի և Եվրամիության միջև առևտուրը ցույց է տվել դանդաղ, բայց 2-3 %–ոց կայուն աճ հասնելով տարեկան մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի։ 2017 թվականի վերջին կողմերը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ընդամենը մեկ տարի անց Հայաստանի և Եվրոպայի միջև առևտուրն աճել է 19%-ով հասնելով 1,8 միլիարդ դոլարի։

Վիճակագրական դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտուրը միշտ տատանվել է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցության տակ: 2018 և 2019 թվականները հաջող են եղել, սակայն, 2020 թվականին COVID-19-ի տարածումը և մատակարարման շղթաների ու լոգիստիկայի ճգնաժամը հանգեցրել են առևտրի 23% անկման նվազեցնելով  ցուցանիշը մինչև 1.35 միլիարդ դոլարի: 2021 թվականին այն մասամբ վերականգնվել է և հասել 1.6 միլիարդ դոլարի: 2022-2024 թվականները կարելի է համարել երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունների աննախադեպ բարձրակետի ժամանակաշրջան: 2022 թվականին Հայաստանի ներմուծումը եվրոպական երկրներից աճել է գրեթե 150%-ով հասնելով ռեկորդային 2.3 միլիարդ դոլարի: Սակայն դա չի արտացոլում զուտ երկկողմանի առևտուրը, քանի որ 2022 թվականին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների կիրառումից հետո եվրոպական արտահանման զգալի մասը, որը նախկինում նախատեսված էր ռուսական շուկայի համար, սկսել էին վերաարտահանվել Ռուսաստանի հարևանների, այդ թվում Հայաստանի միջոցով։ 2023 թվականին այդ միտումն ավելի է աճել, առևտրաշրջանառությունը հասել է 2.9 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունից Հայաստանի ներմուծումը զգալիորեն գերազանցել է արտահանմանը։ 2025 թվականը կարելի է համարել շրջադարձային. Հայաստանից Ռուսաստան եվրոպական ապրանքների վերաարտահանման ծավալների նվազման ֆոնին, իրական առևտուրն աճել է 7%-ով հասնելով 2.5 միլիարդ դոլարի։ Ավելին, 2026 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայի հետ Հայաստանի առևտուրը աճել է 54%-ով հասնելով 763 միլիոն դոլարի։ Ներկայումս Եվրամիությունը Երևանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո, նրան բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 11.8%-ը, որը, սակայն, առևտրում Ռուսաստանի մասնաբաժնի միայն մեկ երրորդի չափ է։ Հայաստանից Եվրոպա արտահանումը  27% է, մինչդեռ Եվրոպայից ներմուծումը 73% է։

Հայաստանից ԵՄ արտահանումը կարելի է բաժանել երկու խմբի. արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքներ։ 2025 թվականի վիճակագրության համաձայն 443 միլիոն դոլարի արժողությամբ արդյունաբերական ապրանքները կազմել են Հայաստանից Եվրոպա արտահանման գրեթե 95%-ը։ Այդ ծավալից 50%-ը կազմել են տեքստիլ արտադրանք, 41%-ը մետաղները և հանքային հումքը, իսկ ևս 10%-ը եղել են այլ պատրաստի արդյունաբերական ապրանքներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը Եվրոպա արտահանման հարցում ունի չափազանց աննշան մասնաբաժին, ընդամենը 5.5%, ընդ որում դրա 58%-ը կազմել են խմիչքները, 14%-ը միրգ– բանջարեղենը, 28%-ը այլ ապրանքները, այդ թվում հյութեր, մեղր և չորացրած մրգեր։ 2025 թվականին Երևանը այդ արտահանումից ստացել է ընդամենը 26 միլիոն դոլար եկամուտ։ Մյուս կողմից, ի տարբերություն արտահանման, որը հիմնականում հումքային է, Հայաստանը Եվրոպայից ներմուծում է բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ։ Այդ ապրանքները կազմում են ներմուծվող բոլոր ապրանքների 83%-ը, և, ամենայն հավանակությամբ, նախատեսված են վերաարտահանման համար։ 

Ինչ վերաբերում է իրավական շրջանակին, ապա 2014-ից 2021 թվականներին Հայաստանը իր ապրանքները Եվրոպա է արտահանել Ընդհանրացված արտոնությունների համակարգի շրջանակներում, որը երկրի արտահանման մոտ 60%-ը ազատել է մաքսատուրքերից: Վերջին զարգացումների ժամանակ՝ 2026 թվականի հուլիսի սկզբին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի նկատմամբ կիրառել «ինքնուրույն առևտրային միջոցառումներ»: Այդ մեխանիզմը, որը սովորաբար կիրառվում է մեկ տարի ժամանակով, վերացնում է Եվրոպա ներմուծվող ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը։ Այդ առաջարկը նպատակ ունի հայկական արտահանումը, մասնավորապես գյուղատնտեսական, ռուսական շուկայից վերաուղղորդել դեպի եվրոպական շուկաներ: Սակայն այդ մեխանիզմը դեռևս ուժի մեջ չի մտել, իսկ վերջնական հաստատման համար անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի հաստատումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում
Ամենադիտված