ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պատերազմ սկսելու վերաբերյալ։
Իսրայելը առաջարկել է, որ Միացյալ Նահանգները միանա Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն առաջարկը մերժվել է ԱՄՆ վարչակազմի կողմից, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի։
Աղբյուրը նշել է, որ Իսրայելը պատրաստ է հետ մղել ոչ միայն Իրանի, այլև նրա միջնորդների հարձակումները։ Նա հավելել է, որ եթե Իսրայելը հարձակման ենթարկվի, այն, հավանաբար, կմտնի պատերազմի մեջ։ Սակայն ԱՄՆ-ն դա անցանկալի է համարում։
Աղբյուրը նաև նշել է Իրանի ղեկավարության ներսում առկա պառակտման մասին, և որ իրանական հետախուզական ծառայությունները մահափորձեր են պլանավորում Իսրայելի առաջնորդների դեմ՝ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար վրեժ լուծելու համար։