Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իսպանիա՝ Աշխատանքի օր, ԱՄՆ՝ Հոդ-դոգի օր, Ուրուգվայ՝ Սահմանադրության օր, Ֆրանսիա՝ Սուրբ Առնուլֆի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի ծառայության տնտեսական աշխատողների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1316– Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:

1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը: 

1897 – ծնվել է լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Եղիա Չուբարը:

1918- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա, Անդրանիկը չկարողանալով դիմանալ ճնշմանը նահանջել է դեպի Զանգեզուր։

1921– Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:

1938– վախճանվել է նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցը:

1938– ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

1959 –Երևանում Կլիմենտ Վորոշիլովը ՀԽՍՀ-ին է հանձնել Լենինի շքանշան:

1988- ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հատուկ նիստում որոշում է ընդունել Լեռնային ղարաբաղի կարգավիճակը չփոխել: Երևան են մտցվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարել է համազգային կազմակերպության ստեղծելու անհարաժեշտության մասին, որը հետագայում անվանվել է ՀՀՇ:

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զենիթային  ЗУ-23-2 համակարգով խփվել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձել է ոչնչացնել հայկական Д-30 հաուցիցային դիվիզիոնը: Խփված օդանավի օդաչուն Աֆղանստանում կռված ռուս գնապետ է եղել:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2012-Ոստիկանությունը երևանաբնակ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին  մեղավոր է ճանաչել  մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ  կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունների գործում:

2013-Երևանում 50 դրամով բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի է ունեցել  բախում: 

2019- Իջևանում, փայտի գների հետ սկսված ցույցերի հետ կապված, գիշերը սկսվել է ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։ 

2025-Ռոմանոս Պետրոսյանը ազատել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀԷՑ–ի կառավարիչ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

390 մ.թ.ա. –կելտերի առաջնորդ Բրեննը ջախջախել է հռոմեացիներին Ալին գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

64 – Հին Հռոմում սկսվել է պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:

1325 –Տեսկակո կղզու կենտրոնում ստեղծվել է ացտեկների կայսրության մայրաքաղաք  Տենոչտիտլանը:

1610-վախճանվել է իտալացի նկարիչ, եվրոպական ռեալիստական նկարչության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն:

1708-սպանվել է գյուղացիական ապստամբության առաջնորդ, Դոնի կազակների ատաման Կոնդրատի Բուլավինը:

1770 –Լարգա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ռումյանցևի ղեկավարած ռուսական բանակը հաղթել է թուրքերին:

1830 –Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում հավաքված ազգային կոնգրեսը ընդունել է սահմանադրությունը, որով երկիրը դարձել է հանրապետություն: 

1872 –Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն: 

1883 –ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Լև Կամենևը:

1898  – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց են ներկայացրել այն մասին, որ ուրանից բացի գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր:

1918– ծնվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան:

1918-լույս է տեսել «Մոսկովյան պրավդա» թերթի առաջին համարը:

1921-ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետը և Կամիլ Գերենը առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ պատվաստում):

-ԽՍՀՄ կառավարությունը կոչ է արել օգնել Պովոլժյեի սովյալներին:

1925-տեղի է ունեցել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքի առաջին տպագրությունը:

1932-Թուրքիան դարձել է ազգերի լիգայի 56-րդ անդամը:

1936-սկսվել է Ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին առաջնությունը:

 1942-Լադոգա լճի հատակով խողովակաշար է անց կացվել, որով վառելիք է մատակարարվել շրջափակված Լենինգրադին:

1947-Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդը ստորագրել է հրաման, ըստ որի Բրիտանական Հնդկաստանը անկախություն է ստացել:

1962 –Պերուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

1968-Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը ստեղծել են «Intel» ընկերությունը:

1986 –ԱՄՆ-ում էկրան է բարձրացել «Ուրիշները» ֆիլմը:

1994- «Հզբոլլահը» փայթեցրել է Բուենես –Այրեսի հրեական կենտրոնը, որի արդյունքում զոհվել են 86 մարդ:

1999– Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվել է Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանոն, Պրոսպերոն և Սետեբոսը:

2000-Լոնդոնում բացվել է Ջոն Լենոնի հուշարձանը:

2011- տիեզերք է ուղարկվել «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտարանը:  

Կ.Խաչիկյան

 

Յամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից
Ամենադիտված