Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Պաֆոս քաղաքում ընտանեկան հանգիստը վերածվել է ողբերգության. 3-ամյա երեխան մահացել է հյուրանոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ Չլորակա բնակավայրում գտնվող հյուրանոցներից մեկում։ Ընտանիքը նոր էր տեղավորվել հյուրանոցում, երբ երեխայի հայրը նրան գրկած սպասում էր մեքենային։
Նախնական տվյալներով՝ այդ պահին երեխան անսպասելիորեն սահել է հոր գրկից և ընկել հյուրանոցի վերին հարկից։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով փոքրիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքից հետո իրավապահները ձերբակալել են երեխայի հորը։ Նրան մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Հաղորդվում է, որ դատարանում տղամարդը ծանր հուզական վիճակում է եղել։ Միաժամանակ քննության շրջանակում ուսումնասիրվել են նաև ալկոհոլի օգտագործման վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որոնք եղել են բացասական։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինները շարունակում են քննությունը։
Դեպքը կարող է տեղի ունենալ ցանկացած մեկի հետ՝ անկախ ազգությունից ու սեռից: Երեխաների հետ զգոնությունը պետք է կրկնապատկվի: Եղեք ուշադիր: