Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ
ՍՊՈՐՏԱնգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Լիոնել Մեսսիի մասին աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունից (1-2) հետո։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հաղթանակ են բերել Էնցո Ֆերնանդեսի և Լաուտարո Մարտինեսի գոլերը, որոնք խփվել են հանդիպման 85-րդ և 92-րդ րոպեներին։ Անգլիացիների կազմում 55-րդ րոպեին աչքի է ընկել Էնթոնի Գորդոնը։
«Լեոյի դեմ խաղալն անհավանական է։ Նա հիանալի է անցկացնում այս մրցաշարը։ Հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում»,- Բելինգհեմի հետխաղյա հարցազրույցից այս հատվածը մեջբերում է լրագրող Մարտին Արևալոն։
Նշենք, որ Անգլիայի դեմ խաղում Լիոնել Մեսսին դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։ Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։