Ուկրաինան նոր վարչապետ ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի խորհրդարանը հաստատել է Սերգեյ Կորեցկիին նոր վարչապետ (289 կողմ, 1 դեմ և 7 ձեռնպահ)։
Նախորդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կորեցկիի թեկնածությունը ներկայացրել էր խորհրդարանին։
Ռադայում ելույթ ունենալով՝ Կորեցկին ասել է, որ ցանկանում է, որ Ուկրաինայի նոր կաբինետը լինի «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարություն»։