Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Քանի որ լուսաբանող նյութերում երևում էր, որ նախարարին ուղեկցում է նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ էր ուղարկել երկու գերատեսչություններին՝ պարզելու այս թանկարժեք և կասկածելի ուղևորության, պաշտոնյաների կանանց ուղեկցության և լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքի մանրամասները։ Եվ այսպես՝ ստացված պատասխաններն ավելի շատ նոր հարցեր են ծնում, քան փարատում կասկածները, հատկապես՝ Ֆինանսների նախարարության մասով։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր, թե արդյոք հայտարարագրված 567 հազար 463 դրամը ներառում է նաև ԿԲ նախագահի թռիչքը, և եթե նա չի օգտվել դրանից, ինչո՞ւ է նախարարը գնացել այդ քայլին։

ԿԲ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտին Գալստյանը չի օգտվել մասնավոր ինքնաթիռի այդ նվերից։ Նրա մասնակցության բոլոր ծախսերը (մեկնում, կացություն և այլն) իրականացվել են ԿԲ նախագահի գործուղման բյուջեի միջոցների հաշվին։

Ստացվում է, որ ոլորտային գերատեսչության ղեկավարը մեկնել է պետական բյուջեի հաշվին, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնող Ֆինանսների նախարարն ընդունել է կես միլիոն դրամը գերազանցող մասնավոր թռիչքը որպես նվեր։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում:

Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը
Ամենադիտված