Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիկուդի գլխավորած Իսրայելի կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին որոշումը սուր քննադատության է արժանացել Ադրբեջանի պաշտոնյաների կողմից, որը Իսրայելի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, գրում է vpoanalytics.com–ը: Պաշտոնական հայտարարության մեջ այդ կասպյան հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երուսաղեմի որոշումը անվանել է «լուրջ մտահոգության առարկա»:  «Նման գործողությունները չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը: Ընդհակառակը, դրանք խորացնում են առկա հակասությունները և խաթարում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը», - ասված է հայտարարության մեջ: Ինչպես հայտնի է, այս երկու երկրները պահպանում են սերտ հարաբերություններ, Բաքուն Իսրայելի նավթի խոշորագույն մատակարարներից մեկն է, Թել Ավիվն էլ ժամանակակից զենքի հիմնական մատակարարն է Բաքվին: 

Դեռ 2025 թվականին Ադրբեջանը փորձեց մեղմել Սիրիայում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը  կազմակերպելով երկու երկրների պատվիրակությունների միջև տեխնիկական խորհրդակցությունների առնվազն երկու փուլ։ Բայց այդ ջանքերը արդյունքներ չտվեցին, և Բաքուն, ըստ երևույթին, առայժմ հրաժարվել է դրանցից։

Ynet հրատարակության փոխանցմամբ Բաքուն կարծում է, որ Իսրայելը անտեսել է Ադրբեջանի երկարատև աջակցությունը Գազայի պատերազմի ժամանակ և անտարբերություն է ցուցաբերել Հայաստանի հետ հակամարտության խիստ զգայուն հարցի նկատմամբ։ Երկու երկրների հարաբերություններին ծանոթ պաշտոնյաների խոսքով Նեթանյահուի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որոշակի այնպիսի խորը ճգնաժամ է առաջացրել իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, ինչը կարող է հրապարակայնորեն չերևալ։ Բաքուն այդ քայլը համարում է Իսրայելի կողմից «կարմիր գծի» հատում և հավատացած է, որ Իսրայելը չի ցուցաբերում այն փոխադարձ աջակցությունը, որը Ադրբեջանը ցուցաբերել է Իսրայելի նկատմամբ Գազայի պատերազմի սկզբից ի վեր։

Հեյդար Ալիևի կողմից հռչակված «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևին հետևելով Թուրքիան և Ադրբեջանը միմյանց համարում են մտերիմ դաշնակիցներ։ 2021 թվականի մայիսին ստորագրված Շուշայի հռչակագրի համաձայն երկու երկրներն էլ պարտավորվում են փոխադարձ աջակցություն ցուցաբերել որևէ երկրի վրա երրորդ կողմի հարձակման դեպքում։ Բաքվի փորձագետները սիրում են նշել այն, թե ինչպես 2020 թվականին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան F-16 կործանիչներ տեղակայեց Գյանջայում և նման կերպ միանշանակ ազդանշան ուղարկեց ոչ միայն Երևանին, այլ նաև Մոսկվային։ Ընդ որում ադրբեջանա-թուրքական «անխախտ եղբայրության» մասին հրապարակային հռետորաբանության մեջ Անկարային նյարդայնացնող ադրբեջանա-իսրայելական համագործակցության թեման քիչ է բարձրացվում։ Բաքուն զգալի ճնշման տակ է Անկարայի կողմից, բայց միևնույն ժամանակ Ալիևը հասկանում է Իսրայելի հետ համագործակցության կարևորությունը: Ադրբեջանին անհրաժեշտ է Իսրայելի հետ համագործակցություն, բայց միևնույն ժամանակ նա չի ցանկանում վիրավորել «եղբայրական» Թուրքիային, ուստի, ի վերջո, ընտրել է ինչ-որ միջին տարբերակ։

Առայժմ դեռ միայն Իսրայելի կառավարությունն է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, բայց այդ որոշումը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից։ Իսրայելական քաղաքականության փորձագետ Դունյա Բասոլը կարծում է, որ Բաքուն կարող է փորձել ճնշում գործադրել խոչընդոտելով համապատասխան բանաձևի հաստատումը Իսրայելի խորհրդարանում: «Զարմանալի է, որ Իսրայելի Քնեսեթը կարող է անտեսել Ադրբեջանի զգայունությունը այդ հարցում և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև դաշինքը համարել ինչ-որ սովորական բան»,– ասել է նա։ Պաշտոնական Անկարայի կարծիքով, Իսրայելի որոշումը հարմար միջոց է հանրության ուշադրությունը շեղելու Միջազգային քրեական դատարանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի քանի այլ պաշտոնյաների Գազայի հատվածում կատարված ենթադրյալ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդերից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի խոսքով Նեթանյահուի ռեժիմը, Մերձավոր Արևելքում իր քաղաքականության պատճառով, «խնդիր է դարձել ողջ մարդկության համար»։

Այստեղ կարևոր է նաև այն, որ Ցեցասպանության ճանաչմամբ պետք չէ պաշտոնական Երևանի հավանության հույսն ունենալ: Եթե անգամ այդպիսին եղել է, դա ի սկզբանե է եղել անիրական, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ակտիվորեն զարգացնելով կապերը իր արևմտյան հարևանի հետ  վաղուց է բացառել Հայոց ցեղասպանության ճանաչումը իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: «Մենք որևէ արձագանքի կամ պաշտոնական արձագանքի անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության գործիքավորումը օրակարգում ներառելուց հրաժարվելը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին»,– հայտարարել է Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ, Իսրայելի կողմից արված այս ամենը Հայաստանում ընկալվում է որպես ուշացած փորձ, - կարծում է Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը,– բացի դա Հայաստանում կա որոշակի դժգոհություն Իսրայելի կառավարության և Թուրքիայի ղեկավարության միջև հակամարտության մեջ Ցեղասպանությունը որպես զենք օգտագործման հարցի վերաբերյալ»: 

Իսկ ահա Բաքվում գտնվող Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի խոսքով իսրայելա-թուրքական «գործը» ամենաբարդն է Ադրբեջանի համար, առերես բախումը քիչ հավանական է, բայց միջնորդավորված հակամարտությունը կարող է իրականություն դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում
Ամենադիտված