ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ մինչև 2025 թվականի նոյեմբերն ստացել է անապահովության նպաստ, որից հետո դրա վճարումը դադարեցվել է։
Քաղաքացին նշել է, որ դիմել է իրավասու մարմնին խնդրի լուծման նպատակով, սակայն արդյունքի չի հասել։
Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ անապահովության նպաստը, ինչպես նաև չստացած ամիսների նպաստը ստանալու հարցում։
Բողոքի քննության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ։
Արդյունքում քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսների չվճարված նպաստը։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։