Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւշադրություն, հերթական զեղծարարությունը, այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։