Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ կեսգիշերին դրանք վերացվել են։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, ոմանք՝ Կատարը, լավագույնն այն է, որ սպասել պաշտոնական հայտարարությանը»,- գրել է հրատարակության մեկնաբան Աբդյուլքադիր Սելվին։

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։

Մեկ օր առաջ նույն թերթը հաղորդել էր Անկարայի կողմից իրավական բանաձևի որոնումների մասին, որը կբավարարեր ԱՄՆ-ին՝ CAATSA ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից դուրս գալու և նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար, ինչի կապակցությամբ քննարկվում է Պարսից ծոցի երկրներից մեկին զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցը։ Oksijen թերթն իր հերթին ԱՄԷ-ն անվանել է S-400-ների հավանական գնորդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով վստահություն է հայտնել F-35 ծրագիր Անկարայի վերադարձի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել այդ հարցով։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել 2,5 մլրդ դոլար արժողությամբ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի գնդային հավաքածուի մատակարարման պայմանագիրը կնքելուց հետո Անկարան հեռացվել է F-35 կործանիչների ստեղծման ԱՄՆ ծրագրից։

Թուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՀրդեհ Նոր Գեղիում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկներ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում նոր uպառազինnւթյուն է գնել. Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք» Դոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն են Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, տղամարդը հայտնել է, որ մարված մոտ 2 մլն ռուբլու պարտքը այլ անձ էլ է պահանջելՎայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Երկամյա դադարից հետո վերականգնվել է Թավրիզ–Երևան ուղիղ չվերթը Օգոստոսի 26-ին Արեգակի վրա կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր բռնկումներ Ուկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով «Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, դա լիովին բխում է նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից. ՌԴ ԱԳՆ Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության Հայտնի է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Տաք օդային հոսանքները կնահանջեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն «Մուշ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի «Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սպրիտց կոկտեյլԿերան երեխուս. վրաերթի զոհ դարձած զինվորի ծնողները պահանջում են պատժել «հանցավոր հրաման» տվողներին Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 14 վագոն բեռ
Ամենադիտված