Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Սրբազանը պահանջում է բռնագանձել 49,7 դրամ։
Հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը արել է հետևյալ արտահայտությունը․ «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Ըստ արքեպիսկոպոսի՝ Փաշինյանն այդ կերպ զրպարտել է, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։ Նա պահանջում է դատարանից, որպեսզի դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։