Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Հյուսիսային Օսեթիա՝ Հանրապետության օր, Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր, Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Յանկա Կուպալայի օր, Ճապոնիա՝ Տանբատա, կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1923– ԽՍՀՄ Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միարժամանակ  որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։

1950 –ծնվել է  հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։

2002-Ռուսաստանի  Կրասնոարմեյսկ քաղաքի սրճարաններից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ և հետագայում հայերի ծեծով, տուժած անձանց թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

2003–ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը:

2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-֊ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածել է մոտ 600-700 մարդու վրա, ազատ են արձակվել մոտ 300 մարդ:

2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես, Հայաստանում առաջին անգամ ներկայացրել են Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ։

2012-Ոստիկանները թույլ չեն տվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։

2013- կայացել է 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը , որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

2020-Կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ և Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի այդ քաղաքներում հայտնվելու փաստը:

2021- ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1438 —ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է պրագմատիկ սանկցիան, ըստ որի սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։

1520 —էռնան Կորտեսի մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները փայլուն հաղթանակ են տոնել Օտումբեի ճակատամարտում Ացտեկական կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։

1575 —զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները կռվի են սկսել, որը հայտնի է որպես Ռիդզվայրի ճակատամարտ, որն էլ հանդիսացել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։

 1668 —անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։

1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։

1807 —Ռուսական կայսրության և նապոլեոնական ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը։

1846 —ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։

1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։

1882 –ծնվել է բելառուսների ազգային բանաստեղծ Յանկա Կուպալան։

1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը:

1891 — «Ամերիկան էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային չեկը, որը հանդիսացել է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։

1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։

1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:

1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցյաո կամրջին․ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա, որն էլ դարձել է Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամաշտաբ ագրեսիայի սկիզբ և դարձել ևս մեկ քայլ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու համար։

1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը, որը հանդիսացել է «Beatles»  խմբի անդամներից մեկը:

1947– ծնվել է մեքսիկացի երգիչ և երաժիշտ Կառլոս Սանտանան:

1950 —անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։

1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը:

1978 - Սողոմոնյան Կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։

1980 —իրականցրել է առաջին թռիչքը լա-Մանշ նեղուցի վրայով արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով։

1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել  ամենաերիտասարդ հաղթողը։

1990- ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունեցել Հռոմում։

1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:

2005 —ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։

2014-վախճանվել է խորհրդային և վրացական պետական գործիչ, Վրաստանի երկրորդ նախագահ էդուարդ Շևարդնաձեն։

2020-ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից:

Կ. Խաչիկյան

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերը
Ամենադիտված