Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
ՍՊՈՐՏՖրանսիայի հարավ-արևմուտքում անվերահսկելի կերպով տարածվող անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանին մոտ գտնվող երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից տարհանվել է մոտ 10,000 մարդ։
Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 6-ի ուժեղ քամիները կարող են էլ ավելի ուժեղացնել կրակի տարածումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։Ֆրանսիայի Պիրենեյների նախալեռներում հրդեհը այրել է մոտ 4,600 հեկտար տարածք։
«Այս առավոտ պայմանները կրկին վատթարանում են։ Այսօր վերսկսվում է պայքարը», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը TF1 հեռուստաալիքի եթերում։
Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։Սահմանի այն կողմում՝ Իսպանիայում հրդեհը վնասել է 2,200 հեկտար տարածք։
Կատալոնիայի հարավում՝ արևելյան Կաստելյոն նահանգում, 500 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ հրդեհը ներթափանցել է Սիեռա դե Էսպադան ազգային պարկ։