Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իրանը ցանկանում է մեզ դուրս մղել հարավային Լիբանանից, և նրանք փորձում են ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա։ Մենք հաջողությամբ դիմադրում ենք այս ճնշմանը։
Լիբանանի դեմ պայքարում մեր մեծ նվաճման շնորհիվ մենք ստացել ենք անվտանգության գոտին պահպանելու լեգիտիմություն, բայց նրանք կփորձեն խաթարել այն ցանկացած անհրաժեշտ միջոցով, այդ թվում՝ Լիբանանի կառավարությանը ճնշում գործադրելով»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը։