Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ermenihaber.am-ը Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի (DTSO) նախագահ Մեհմեթ Քայայի հետ զրուցել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի տնտեսական բաղադրիչի, Կարսում կայացած հայ և թուրք գործարարների հանդիպման արդյունքների, ինչպես նաև երկու երկրների միջև հնարավոր առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Քայան ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ոչ միայն դիվանագիտական, այլև տարածաշրջանային զարգացման, տնտեսական ինտեգրման և հասարակական խաղաղության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ սահմանի բացումը և տրանսպորտային կապերի վերականգնումը նոր առևտրային և ներդրումային հնարավորություններ կստեղծեն ոչ միայն Դիարբեքիրի, այլև տարածաշրջանի մյուս նահանգների համար։ Քայան նաև նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը գործարար համայնքի տեսանկյունից։

– Այսօր մեր տարածաշրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ սահմանները, առևտրային ուղիներն ու տնտեսական միջանցքները բավարար չափով չեն օգտագործվում։ Մինչդեռ Դիարբեքիրը պատմության ընթացքում եղել է կարևոր առևտրային կենտրոն, որը կապել է Կովկասը, Միջագետքը և Մերձավոր Արևելքը։

1993 թվականից ի վեր Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելը տնտեսական կորուստ է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ պատճառով հարաբերությունների կարգավորման գործընթացը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես դիվանագիտական հարց, այլև որպես տարածաշրջանային զարգացման և հասարակական խաղաղության կարևոր նախապայման։

Մեր ընկալմամբ՝ խաղաղությունը միայն զենքերի լռելը չէ։ Խաղաղությունը նաև այն է, երբ մարդիկ կարողանում են առևտուր անել, ներդրումներ կատարել, արտադրել և վստահությամբ նայել ապագային։

– Ձեր կարծիքով՝ որո՞նք էին Կարսում կայացած հայ-թուրքական գործարարների հանդիպման ամենակարևոր արդյունքները։ Գործարար համայնքի շրջանում արդյո՞ք ձևավորվել են կոնկրետ ակնկալիքներ։

– Ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա գործարարների հանդիպումը, որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մաս, տեղի ունեցավ 2026 թվականի հունիսի 2-ին՝ Կարսում։ Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի հյուրընկալությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին երկու երկրների պաշտոնյաներ, առևտրի պալատների ներկայացուցիչներ և բազմաթիվ գործարարներ։ Մենք այս հանդիպումը դիտարկում ենք որպես պատմական սկիզբ, քանի որ տարիներ շարունակ միմյանցից մեկուսացած երկու տնտեսական համակարգերի ներկայացուցիչներն առաջին անգամ այսպիսի լայն ձևաչափով հանդիպեցին։

Հանդիպման ամենակարևոր արդյունքը, մեր կարծիքով, փոխադարձ վստահության վերականգնման գործընթացի մեկնարկն էր։ Առևտրի զարգացման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ մարդիկ ճանաչեն միմյանց, և գործարար համայնքը հենց այդ ուղղությամբ կարևոր քայլ կատարեց։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում՝ լոգիստիկայից և զբոսաշրջությունից մինչև գյուղատնտեսություն և արդյունաբերություն։ Հատկապես ընդգծվեց սահմանային անցակետերի բացման, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկկողմ գործարար պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Տեսնում ենք, որ գործարար համայնքի շրջանում ձևավորվել են լուրջ սպասումներ։ Տարիներ շարունակ տարածաշրջանի գործարարները ստիպված են եղել կրել փակ սահմանների պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը։ Նոր առևտրային միջանցքների բացումը կբարձրացնի մրցունակությունը և կստեղծի ներդրումների նոր հնարավորություններ։

– Եթե սահմանները բացվեն և սկսվի ուղիղ առևտուրը, ինչպե՞ս դա կազդի Դիարբեքիրի տնտեսության վրա։

– Դիարբեքիրը ոչ միայն Հարավարևելյան Անատոլիայի (նկատի ունի ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավարևելյան շրջանները-խմբ․), այլև Միջագետքի կարևորագույն տնտեսական կենտրոններից մեկն է։ Սակայն այսօր նրա արտաքին առևտրի ծավալը զգալիորեն զիջում է քաղաքի իրական ներուժին։ Հայաստանի հետ սահմանի բացումը Դիարբեքիրի համար կնշանակի ոչ միայն նոր շուկայի հասանելիություն, այլև նոր տնտեսական դարպաս դեպի Կովկաս, Սևծովյան ավազան և Եվրասիական տարածաշրջան։ Մենք տարիներ շարունակ պնդում ենք, որ Դիարբեքիրը պետք է դառնա արտադրական և լոգիստիկ կենտրոն, և նոր առևտրային միջանցքների բացումը լուրջ խթան կհանդիսանա այդ նպատակի իրականացման համար։

Դիարբեքիրն ունի զգալի արտահանման ներուժ գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինանյութերի, տեքստիլի, մարմարի, մեքենաշինության և վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրության ոլորտներում։ Մենք համոզված ենք, որ սահմանների բացումը զգալի տնտեսական աշխուժություն կհաղորդի քաղաքի տնտեսությանը։

– Դիարբեքիրի գործարարները ո՞ր ոլորտներում կարող են մուտք գործել հայկական շուկա։ Արդյո՞ք ներուժ եք տեսնում գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության կամ արդյունաբերության ոլորտներում։

– Դիարբեքիրի ամենաուժեղ ոլորտներից առաջինը գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունն են։ Տարածաշրջանը Թուրքիայի հացահատիկի արտադրության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Բացի այդ, մենք ունենք սննդի վերամշակման զարգացած արդյունաբերություն։ Գյուղատնտեսական արտադրանքը, վերամշակված սննդամթերքը, հատիկաընդեղենը, ալյուրի և մակարոնեղենի արտադրությունը կարող են լինել այն առաջին ոլորտները, որոնք հնարավորություն կունենան զարգացնելու համագործակցությունը։

Դրանցից բացի, կարևոր ներուժ ունեն նաև քիմիական արտադրանքը, երկաթի և մետաղների արդյունաբերությունը, մարմարի և բնական քարի արտադրությունը, շինանյութերը, կահույքը, տեքստիլը և թեթև արդյունաբերության արտադրանքը։

Հաշվի առնելով վերջին տարիներին Դիարբեքիրի կազմակերպված արդյունաբերական գոտու ձեռք բերած արտադրական հզորությունները՝ կարծում ենք, որ Հայաստանի շուկան կարող է մեր քաղաքի համար դառնալ արտահանման և ներդրումների նոր ուղղություն։

Սակայն, իմ կարծիքով, ամենամեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Այստեղ խոսքը միայն ավանդական զբոսաշրջության մասին չէ։ Պետք է խոսենք նաև մշակութային, հիշողության և կրոնական զբոսաշրջության (ուխտագնացության) մասին։ Դիարբեքիրը կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Դրա ամենավառ օրինակներից է մեր քաղաքում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։ Այն համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը, կառուցվել է 16-րդ դարի սկզբին և այսօր ոչ միայն աղոթավայր է, այլև մեր ընդհանուր պատմության կարևոր խորհրդանիշներից մեկը։

Նույնիսկ այսօր, չնայած առկա սահմանափակումներին, աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայեր այցելում են Դիարբեքիր՝ իրենց ընտանեկան արմատները որոնելու, նախնիների բնակավայրերը տեսնելու և իրենց մշակութային ժառանգության հետ վերամիավորվելու նպատակով։ Վերականգնողական լայնածավալ աշխատանքներից հետո, հատկապես Սուրբ Կիրակոս եկեղեցում անցկացվող պատարագների և մշակութային միջոցառումների շնորհիվ, մենք նկատում ենք մեր քաղաք այցելող զբոսաշրջիկների թվի զգալի աճ։

Կարծում ենք, որ եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջընթաց գրանցի, իսկ հաղորդակցությունն ու սահմանային անցումները դառնան ավելի դյուրին, այս հոսքը շատ ավելի կաճի։ Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջային եկամուտների ավելացմանը, այլև տնտեսական աշխուժություն կհաղորդի հյուրանոցներին, ռեստորաններին, զբոսավարական ծառայություններին և տեղական բիզնեսին։

Ավելին, մարդկանց համար իրենց ծննդավայրերի կամ իրենց ընտանիքի պատմության հետ կապված քաղաքների հետ կապը վերականգնելու հնարավորությունը կնպաստի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը։ Այդ պատճառով զբոսաշրջությունը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տնտեսական գործունեություն, այլև որպես ժողովուրդների միջև կամուրջներ կառուցող կարևոր ոլորտ։

– Հայաստան-Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերագործարկումն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության վրա։

– Այսօր համաշխարհային տնտեսությունում մրցունակությունը պայմանավորող ամենակարևոր գործոնը լոգիստիկան է։ Արտադրանքի ինքնարժեքը որոշվում է ոչ միայն դրա արտադրության ծախսերով, այլև այն հանգամանքով, թե ինչ ծախսերով է այն հասնում շուկա։ Այդ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձեռնարկել դիվանագիտական քայլեր՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման և շահագործման համար։ Բացի այդ, պատմական նշանակություն ունի նաև ավտոմոբիլային ճանապարհային կապերի զարգացումն ու ամրապնդումը։

Սա ոչ միայն կնպաստի Հայաստան-Թուրքիա առևտրի զարգացմանը, այլև կձևավորի նոր տնտեսական միջանցք, որը կկապի Միջագետքը Կովկասի հետ։

Դիարբեքիրի նման արտադրական կենտրոնների համար դա կնշանակի արտահանման ծախսերի նվազում, նոր շուկաների ձևավորում և ներդրումային միջավայրի բարելավում։

– Ձեր կարծիքով՝ տնտեսական համագործակցությունը կարո՞ղ է արագացնել քաղաքական կարգավորման գործընթացը։

– Համաշխարհային փորձը հստակ ցույց է տալիս, որ կարող է։ Որքան զարգանում են տնտեսական հարաբերությունները, այնքան ժողովուրդներն ավելի լավ են ճանաչում միմյանց, իսկ առևտրի աճին զուգահեռ ձևավորվում են փոխադարձ վստահություն և փոխկախվածություն։ Սա ավելի ամուր հիմք է ստեղծում քաղաքական խնդիրների լուծման համար։ Տնտեսությունն ինքնին խաղաղություն չի ստեղծում, սակայն այն խաղաղության հաստատման կարևորագույն հենասյուներից մեկն է։

Մենք հավատում ենք, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ժողովրդավարության, իրավական պետության, տնտեսական զարգացման և հասարակական երկխոսության պայմաններում։ Եթե վերացվեն տարածաշրջանային զարգացման խոչընդոտները, դրանից կշահեն ոչ միայն Թուրքիան և Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասն ու Միջագետքի տարածաշրջանը։ Ինչպես արդեն նշեցի, կայուն խաղաղության ամենակարևոր հենասյուներից մեկը տնտեսական զարգացումն է։

Դրա ամենավառ օրինակներից է նաև Եվրոպական միության ստեղծման գաղափարախոսությունը։ Նախկինում պատերազմող երկրները տնտեսական ինտեգրման շնորհիվ կարողացան կառուցել ընդհանուր ապագա։ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերություններն ու բարեփոխումների գործընթացը կարևոր հնարավորություններ են ստեղծում, որպեսզի երկու երկրներն ավելի մոտենան միմյանց՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատ առևտրի և տարածաշրջանային համագործակցության ընդհանուր արժեքների շուրջ։

Հետևաբար, Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների կարգավորումը մենք չենք դիտարկում միայն որպես առևտրաշրջանառության աճին նպաստող քայլ։ Մեր գնահատմամբ՝ դա ռազմավարական գործընթաց է, որը կարող է ամրապնդել հասարակական հաշտեցումը, նվազեցնել նախապաշարմունքները և խթանել քաղաքական երկխոսությունը։ Այնպիսի միջավայրը, որտեղ սահմանները բաց են, առևտուրը զարգանում է, իսկ ներդրողները, զբոսաշրջիկներն ու գործարարները կարող են ազատ տեղաշարժվել, կնպաստի ոչ միայն երկու երկրների բարեկեցությանը, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության ամրապնդմանը։

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Գետից հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալի աստղ Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինըՀե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանները միասին են դատվում․ «Հրապարակ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել
Ամենադիտված