Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
ԻՐԱՎՈՒՆՔՔննչական կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը։
Հիշեցնենք, որ գնդապետ Մալոյանը հայտնի դարձավ հանրությանն Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Այդ ժամանակ նա պարգևատրվեց Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։
Թե ինչ վարույթի մասին է խոսքը, կառույցից այս պահին տեղեկատվություն չտրամադրեցին: