Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է վառելիք գնել արտասահմանից, եթե կողմերը համաձայնության գան ընդունելի գների շուրջ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մանրամասնել, թե որ երկրների հետ են բանակցություններ վարում։ «Կապերը շարունակվում են։ Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ընդունելի գների վերաբերյալ, ապա դա տեղի կունենա։ Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ և նպատակ ունի նվազեցնել պահանջարկի այս աճը», - ասել է նա։