Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը տնտեսական վնաս կկրի «Արևմուտքի կողմից նշանակված մեկ մարդու»՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքների պատճառով, որը քանդում է իր երկրի կապերը Ռուսաստանի հետ։ «Աչք ընդ ական» հայկական ՀԿ-ի համահիմնադիր Նարե Նավասարդյանն է, ըստ politnavigator.news–ի թղթակցի, այդ մասին ասել շվեյցարացի պատմաբան Պասկալ Լոտազի հետ հարցազրույցում։
«Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանը հեռանա իր այնպիսի ինտեգրացիոն նախագծերից, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), ինչը Հայաստանն անում է արդեն մի քանի տարի», - ասել է Նավասարդյանը։
Նա կարծում է, որ նույնիսկ ռուսական գազի գների քառապատկումը չի կանգնեցնի վարչապետ Փաշինյանին իր արևմտամետ քաղաքականությունից։ Երևանի իշխող ռեժիմն այժմ հակառուսական քարոզչություն է իրականացնում իր կողմից վերահսկվող լրատվամիջոցների միջոցով։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելով պահել Հայաստանը ներկայումս անհույս վիճակում է։ Սննդամթերքի արտահանման սահմանափակումներ են սահմանվել։ Փաշինյանը համաձայնել է դրանց, քանի որ իր իշխանությամբ պարտական է արևմտյան խաղացողներին։ Նա ինքն է հետապնդում փոքր և միջին բիզնեսին, որը շահույթ է ստանում ռուսական շուկայից», - ասել է Նավասարդյանը։ Նշենք, որ Հայաստանի արտահանման 35%-ը գնում էր Ռուսաստան։ Դրանք հիմնականում փչացող գյուղատնտեսական արտադրանք են, որոնք դժվար է արտահանել այլ վայրեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am