ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այսօր առավոտյան երկրի հարավային ափամերձ հատվածում տեղակայված մի շարք դիտարկման և վերահսկման օբյեկտների նկատմամբ իրականացված ավիահարվածները։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ այդ գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև պատերազմի դադարեցման մասին հուշագիրը։