Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը բարձրացնելու մասին օրենք, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիության դիմումների համար վճարները 12 անգամ բարձրացնելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում:
Օրենքը նախատեսում է միգրանտների համար տուրքերի 12 անգամ բարձրացում, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիության դիմումների համար վճարները 12 անգամ բարձրացնել՝ 4200-ից մինչև 50000 ռուբլի, ժամանակավոր բնակության թույլտվության դիմումների համար վճարները ութ անգամ բարձրացնել՝ 1920-ից մինչև 15000 ռուբլի, իսկ մշտական բնակության թույլտվության դիմումների համար վճարները հնգ անգամ բարձրացնել՝ 6000-ից մինչև 30000 ռուբլի:
Միգրանտ աշխատողների համար աշխատանքային թույլտվությունների տրամադրման վճարը նույնպես բարձրացվել է մինչև 15000 ռուբլի յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար:
Օրենքն ազատում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու համար վճարներ վճարելուց այն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք նախկինում ԽՍՀՄ քաղաքացիներ են եղել ու մասնակցում են հայրենակիցների և նրանց ընտանիքի անդամների վերաբնակեցման պետական ծրագրին:
Օրենքը նաև ազատում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճանաչված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին, ժամանակավոր բնակության թույլտվություն կամ մշտական բնակության թույլտվություն տրամադրելու համար պետական տուրք վճարելուց։
Հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի զինված ուժերում ծառայելու պայմանագիր կնքած օտարերկրացիները նույնպես ազատվում են քաղաքացիություն և մշտական բնակության թույլտվություն տրամադրելու համար տուրք վճարելուց։