Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում գտնվող Պոլտավսկայա նավթաբազայում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) բեկորների ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Հարիտոնովը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։
Տեսանյութը՝ հղմամբ։