Լարի Գագոսյանը կդառնա վավերագրական ֆիլմի հերոս
ՄՇԱԿՈՒՅԹԿանադացի ռեժիսոր, արվեստի մասին վավերագրական ֆիլմերի ճանաչված հեղինակ Բարի Ավրիչը պաշտոնապես հայտարարել է հայկական ծագմամբ հայտնի գալերիստ Լարի Գագոսյանի մասին ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Գագոսյանը միաժամանակ հանրային և չափազանց փակ կերպար է արվեստի աշխարհում։
Նախագիծը կրում է «Shadow Man: Inside The Secret World of Larry Gagosian» («Ստվերային մարդը․ Լարի Գագոսյանի գաղտնի աշխարհի ներսում») անվանումը։