Kinder շոկոլադը` երեխաների առողջության համար սպառնալիք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍպառողների իրավունքների պաշտպանության գերմանական անկախ Foodwatch կազմակերպությունը հայտարարել է Kinder-ը վաճառասեղաններից հեռացնելու մասին:
Կազմակերպությունը գտնում է, որ դրա մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր, հաղորդում է RIA Novosti-ին։
Ըստ կազմակերպության տվյալների՝ Kinder-ի արտադրանքում հանքային յուղեր (MOAH) կան, որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Foodwatch-ում համարում են, որ այդ յուղերը քաղցկեղ են առաջացնում և մուտոգեն են: