Չվերթի ժամանակ ուղևոր է մահացել. ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվա-Օմսկ չվերթի ժամանակ ուղևոր է մահացել։ Մինչ այդ նա փորձել էր մկրատով հարվածել ուղեկցորդներին ու մտնել օդաչուի խցիկ։
Mash-ի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից թռիչքից հետո 37-ամյա Վլադիմիր Ե.-ն վեր է թռել իր տեղից և սկսել է վազվզել սրահում՝ անհանգստացնելով ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին։ Նրանց հաջողվել է խլել մկրատը նրանից և կապել նրան ամրակներով։
Որոշ ժամանակ անց Վլադիմիրը հանդարտվել է, արձակվել է և գրեթե անմիջապես կորցրել է ինքնատիրապետումը։ Նրանք չեն կարողացել օգնել նրան։