«Մոսկվան կայրվի»․ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram-ն է կոտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի երեկոյան՝ հունիսի 21-ին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անձնական տելեգրամյան ալիքը կոտրվել է։ Կոտրումից հետո զանգվածաբար հայտնվել են հաղորդագրություններ, որոնցում նշված է եղել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը կայրվի։
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես Երևանի ժամանակով 23:00-ից հետո։ Ալիքի լրահոսն այնուհետև ողողվել է տասնյակ նույնական հաղորդագրություններով, այդ թվում՝ «Մոսկվան կայրվի», «Փառք Ուկրաինային», ուկրաինական բանակի համար դրամահավաքի արշավով։
Հաղորդագրությունները հետագայում անհետացել են, ալիքը վերականգնվել է։ Կոտրումը տեղի է ունեցել Սոբյանինի ծննդյան օրը. նա կիրակի օրը դարձել է 68 տարեկան։
Սա քաղաքապետի երկրորդ Telegram ալիքն է՝ «Սերգեյ Սոբյանին․ Անձնական բլոգ»։ Այս հանրային էջը կեղծ չէ, այլ պաշտոնական, ինչի մասին վկայում է sobyabin.ru կայքում առկա ակտիվ հղումը։ Այս ալիքը սովորաբար հրապարակում է միայն կայքի նյութերի հայտարարություններ։