Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը. պատմության այս օրը (22 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղազախստան, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Հիշողության և հիշատակի օր, Հաիթի՝ Նախագահի օր, Կոնգո՝ Բանակի օր, Սալվադոր՝ Ուսուցչի օր, Խորվաթիա՝ Հակաֆաշիստական պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1838– բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:

1862-ցարական հրամանագրով Ռուսաստանում փակվել են բոլոր կիրակնօրյա դպրոցները, այդ թվում հայկական դպրոցները:

1908-վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը:

1928-վախճանվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը:

1931– ծնվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

1934-ծնվել է գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը:

1939-ծնվել է հայտնի խորհրդային վոլեյբոլի մարզիչ Վլադիսլավ Աղասյանցը:

2002-Հայաստանի և Թուրքիայի դիվանագետները Երևանում գաղտնի բանակցություններ են վարել, հանդիպել են արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երևան գալուց առաջ բանակցություններ է վարել նաև Բաքվում:

2006-Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:

2009-Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:

2012-Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիայի պահանջը, որը նախատեսում է դեղին պետհամարանիշ և սակաչափ ունենալու պարտադիր պահանջ:

2013- Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը։

2016- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը երկու ամսով կալանավորել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

2017- 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունել է կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները:

2021-ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. «Հայաստան» դաշինք – 21,04 %,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 %, «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 %:

2024– Վախճանվել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 մ.թ.ա.-Ռաֆինի ճակատամարտում Պտոլոմեյ 4-րդի բանակաը ջախջախել է Անտիոք 3-րդի բանակին:

168 մ.թ.ա.- հռոմեական զորքերը ջախջախել են մակեդոնական զորքերին:

431– բյուզանդիայի Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:

1527-վախճանվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկկոլո Մաքիավելին:

1671-Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռեչ-Պոսպոլիտային:

1675-անգլիայի թագավոր Կարի 2-րդը հիմնադրել է Գրինվիչի աստղադիտարանը:

1815-Վաթերլոոում կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը վերջին անգամ հրաժարվել է գահից:

1889-Եվրոպայում առաջին անգամ Գերմանիան սահմանել է ծերության թոշակ:

1907-ծնվել է ռուս խորհրդային գրող Անդրեյ Նեկրասովը:

1915-առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի և Գերմանիայի դաշնակից զորքերը գրավել են Լվովը:

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ստորագրել է կապիտուլացիայի ակտ Գերմանիայի հանդեպ:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան հարձակվեց է ԽՍՀՄ-ի վրա և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի Բելոռուսական օպերացիան:

1947– ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը («Կովկասի գերուհին»):

1949– ծնվել է ամերիկացի դերասանուհի, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանուհի Մերիլ Սթրիփը:

1960-պաշտոնապես խզվել են ԽՍՍՀ-ի և Չինաստանի կապերը, որի պատճառը եղել է Խրուշչովի կողմից Մաո Ցզեդունին ստալինիստ անվանելը:

1978-հայտնաբերվել է Պլուտոնի արբանյակ Հարոնը:

1986-Արգենտինա-Անգլիա աշխարհի խաղերի եզրափակիչում Դիեգո Մարադոնան հաղթանակ է բերել Արգենտինային շնորհիվ իր ձեռով խփած գոլի, որը նա ինքը համարել է աստծո ձեռքի և հարյուրամյակի գոլ:

2002- արևմտյան Իրանում տեղի ունեցած ըստ Ռիխտերի սանդղակի 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է ավելի քան 260 մարդ:

2022 —Աֆղանստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել մոտ 1000 մարդ:

2025-ԱՄՆ ռազմաօդային ուժերը օգտագործել են բունկերային ռումբեր և «Տոմահավկ» թևավոր հրթիռներ Իրանի միջուկային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին հարվածելու համար:

Կ. Խաչիկյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամենադիտված