Ողբերգական վթար, 6 մարդ մաhացել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ6 մարդ զոհվել է Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում 2 մեքենաների բախման հետևանքով, հայտնել է տարածաշրջանային պետական ճանապարհային տեսչությունը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ժամը 7:40-ին [Երևանի ժամանակով 7:40-ին] Դերգաչեւսկի շրջանի Վասիլեւկա բնակավայրի մոտակայքում բախվել են «Renault Logan» և «Hyundai Accent» մակնիշի մեքենաներ։ Վթարի հետևանքով 6 մարդ մահացել է, իսկ 2-ը տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է տեսչության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։