Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ստամբուլում տեղի ունեցել Փաշինյան Էրդողան պատմական հանդիպումը. պատմության այս օրը (20 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Գազային ոլորտի աշխատողների օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:

1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1915-ծնվել է  բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր Գուրգեն Բորյանը։

1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:


1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումն է եղել շիրվանզադեի «Պատվի համար»-ը։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:


1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:

1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը և նա բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։ 


1991- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել են ադրբեջանական երեք  Ми-24 ուղղաթիռներ։


1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն, անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումը իրականացվել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել, թե արդյոք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե այլ ահաբեկչական խումբ, օրինակ Քրդական աշխատավորական կուսակցությունը։

2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում  Բաքու են մեկնել վեց հայ լրագրողներ:


2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:


2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստները գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

2018- Ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:

2022-Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են այն երիտասարդների վրա, որոնք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

2025-Ստամբուլում տեղի ունեցել Փաշինյան Էրդողան պատմական հանդիպումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։

840-վիկինգները առաջին անգամ լողալով Սենայով հասել են Ռուան:

1389-վախճանվել է Թուրքիայի 3-րդ սուլթան Մուրադ Առաջինը:

1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:

1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:

1792-Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբության Փարիզում:

1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:


1815-ավարտվել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։


1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը հանդիսացող Ժակ Օֆենբախը։

1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը: 

1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։


1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:

1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:

1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:

1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։

2003-ստեղծվել է Վիկիպեդիա շտեմարանը:

2005-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը հանդիսացող Ջեկ Կիլբին:

Կ. Խաչիկյան

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերը
Ամենադիտված